Իրանի նախկին նախագահը հերքել է Իսրայելի հետ գաղտնի կապերի մասին լուրը
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է The New York Times-ի հրապարակումը, ըստ որի՝ նա կապեր է ունեցել Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի հետ։
Ահմադինեժադի գրասենյակը հայտարարել է, որ թերթի հրապարակումը լիովին կեղծ հաղորդագրություն է և նպատակ ունի ազդել հասարակական կարծիքի վրա։
«New York Times թերթը հրապարակել է Ահմադինեժադի մասին լիովին կեղծ հաղորդագրություն և փորձել է հուզել հասարակական կարծիքը՝ օգտագործելով ռազմական սպառնալիքների հետ կապված զգայուն քաղաքական իրավիճակը»,- նշված է գրասենյակի հայտարարությունում։
Նրանց խոսքով՝ հրապարակումը Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մաս է, իսկ թերթի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
«Չնայած նրան, որ մենք համոզված ենք, որ «New York Times»-ի հոլիվուդյան ոճի պնդումները հերքման կարիք չունեն, հաշվի առնելով երկրում տիրող մթնոլորտն ու քաղաքական իրավիճակը՝ կտրականապես մերժում ենք բոլոր պնդումները՝ որպես լիովին կեղծ»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ-ում և Իրանում իր աղբյուրներին, գրել էր, որ «Մոսադ»-ը մի քանի տարի շարունակ գաղտնի կապ է ունեցել Ահմադինեժադի հետ և նրան դիտարկել է որպես Իրանի իշխանափոխությունից հետո հնարավոր քաղաքական դեմք։
Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահն է եղել 2005-2013 թվականներին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Իրանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ հարցերը դիվանագիտությամբ լուծել
Իրանը չի հրաժարվում Միացյալ Նահանգների հետ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունից։ Այս մասին...
9 եվրոպական երկիր և Ուկրաինան կստեղծեն բալիստիկ հրթիռներից պաշտպանության միասնական համակարգ
Ուկրաինան և եվրոպական 9 երկիր հայտարարել են Եվրոպայի համար համատեղ բալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու մ...