Իրանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ հարցերը դիվանագիտությամբ լուծել
Իրանը չի հրաժարվում Միացյալ Նահանգների հետ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Երկրի շահերը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում, մենք կօգտագործենք ռազմական միջոցներ, կօգտագործենք նաև դիվանագիտություն»,- ասել է Բաղային։
Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ կապ պահպանել միջնորդների միջոցով։ Բաղային նշել է, որ վերջին օրերին Իրանը շփումներ է ունեցել Կատարի, Օմանի և Պակիստանի ներկայացուցիչների հետ, և այդ գործընթացը շարունակվում է։
Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ միջնորդների հիմնական նպատակը Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության հետագա սրումը կանխելն է։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Ալիևը քննադատել է Բայդենին և գովաբանել Թրամփին
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, երբ դեռ սենատոր էր, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնողներից մեկն էր։ Այս մ...