Ռուսաստանը գիշերը զանգվածային գրոհի է ենթարկել Կիևը
Գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հասցված զանգվածային օդային հարվածի հետևանքով Կիևը լայնածավալ ավերածություններ կրեց, իսկ զոհերի թիվը շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։
Նրա խոսքով՝ զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ մոտ 25-ը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ավելի ուշ հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է հինգի, իսկ վիրավորներինը՝ 34-ի։
«Ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Թշնամին կրկին դիտավորյալ թիրախավորում է բնակելի թաղամասերը և սպանում խաղաղ բնակիչների։ Քաղաքը զգալի վնաս է կրել, կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ երեխաներ», - ասել է Տկաչենկոն։
Նրա խոսքով՝ քաղաքում ընդհանուր առմամբ 28 հարված է հասցվել։ Վնասված օբյեկտների մեծ մասը բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ են եղել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նույնպես հրապարակել է հարձակման հետևանքների կադրեր։ Դրանցում երևում են այրվող բնակելի շենքեր, ավերածություններ և ամբողջությամբ այրված մեքենաներ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին: Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ա...
Ռուսաստանն ու Չինաստանը օդ են բարձրացրել ռազմավարական ավիացիան․ ի՞նչ է սպասվում
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոս...
ՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ ուկրաինական կործանիչներ են ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նիկոլաևի մարզի «Վոզնեսենսկ» օդանավակայանում ուկրաինական երկու ՄիԳ-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...