Ռազմական
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին:
Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդման գիծը։ Այս մասին հայտնել է մարզպետ Օլեգ Մելնիչենկոն։
Նրա խոսքով՝ առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչու թռչող սարք, որի բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գիծը և ընկել կիսակառույց շենքի վրա։
Մարզպետի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Մելնիչենկոն նաև հայտնել է, որ մարզում շարունակում է գործել անօդաչու թռչող սարքերի վտանգի ռեժիմը և բնակիչներին կոչ է արել պահպանել զգոնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Չինաստանը օդ են բարձրացրել ռազմավարական ավիացիան․ ի՞նչ է սպասվում
ՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ ուկրաինական կործանիչներ են ոչնչացվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ․ ինչ է պահանջում Մոսկվան
4.0