ՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ ուկրաինական կործանիչներ են ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նիկոլաևի մարզի «Վոզնեսենսկ» օդանավակայանում ուկրաինական երկու ՄիԳ-29 կործանիչների ոչնչացման մասին։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ հարվածը հասցվել է այն պահին, երբ օդանավակայանում ընթանում էին թռիչքի նախապատրաստական աշխատանքներ։
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, ուկրաինական կործանիչներից մեկը՝ զինամթերքով բեռնված, գտնվել է երկաթբետոնե թաքստոցի առջևի կայանատեղիում։ Երկրորդ ինքնաթիռն այդ ընթացքում լիցքավորվում էր հենց թաքստոցի ներսում՝ հատուկ մեքենայի միջոցով։
Ռուսական կողմի պնդմամբ՝ օբյեկտի ուղղությամբ կիրառվել է «Գերան-4 սիքեր» տեսակի երկու անօդաչու թռչող սարք։ Հարվածի հետևանքով, բացի երկու ՄիԳ-29-ից, ոչնչացվել են նաև ավիացիոն խոցման միջոցների մարտակազմը, վառելիքալիցքավորող մեքենան և ԱՊԱ-5Դ աերոդրոմային շարժական ագրեգատը։
Նախարարությունը հավելել է, որ հարվածի գոտում եղել են նաև թռիչքային ու ինժեներատեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ, որոնք ապահովում էին ինքնաթիռների մեկնումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ․ ինչ է պահանջում Մոսկվան
ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ, լռության կոչ՝ սոցցանցերում։ Ուկրաինան ակտիվորեն հարվածում է Մոսկվ...
ՀՀ ՊՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մա...
Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել․ ինչ իրավճակ է Ուկրաինայում
Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ...