Հայաստանի համար ԵՄ-ն նոր առևտրային դուռ է բացում. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Հայաստանի և Եվրոպական Միության միջև կայացած հանդիպումը վերահաստատել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենավստահելի գործընկերներից մեկը, և նրանց հարաբերությունները մոտ են առավել, քան երբևէ:
Այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական ու տնտեսական կիրառում։ Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է. «Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ Եվրոպական Միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ ԵՄ-ի աջակցությունը կլինի շարունակական։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին՝ հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար: Մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահն այդ մասին հայտնեց, համոզված եմ՝ նաև իր խոսքում կխոսի: Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում ԵՄ-ն կկիրառի այս գործիքը։ Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը։ Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է»:
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից ներմուծվող արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը
Եվրոպական միությունն այսօրվանից չեղարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից արդյունաբերական ապրանքների ներկրման համար սահմ...
Ուկրաինան ԵՄ-ից 3,9 մլրդ եվրո կստանա՝ անօդաչուներ գնելու համար
Եվրահանձնաժողովը հունիսի 30-ին հայտարարել է Ուկրաինային 3,9 միլիարդ եվրոյի հատկացման գործընթացը սկսելու մասին, որն ուղղվ...
Իրանը վերադարձնում է միլիարդները․ Կատարը համաձայնել է ապասառեցնել 6 միլիարդ դոլար
Իրանը և Կատարը համաձայնության են եկել էմիրությունում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ակտիվներից 6 միլ...