Իրանը վերադարձնում է միլիարդները․ Կատարը համաձայնել է ապասառեցնել 6 միլիարդ դոլար
Իրանը և Կատարը համաձայնության են եկել էմիրությունում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ակտիվներից 6 միլիարդ դոլարի ապասառեցման վերաբերյալ, ինչի մասին հայտնել է Փեզեշքիանը։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմատին հունիսի 23-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջին փուլի շրջանակներում կապասառեցնի Իրանի սառեցված 12 միլիարդ դոլարի միջոցները։
«Իրականացված ծրագրի համաձայն՝ Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլարից 6-ը կապասառեցվի և կհասնի Իրան։ Ինչ վերաբերում է մնացած միջոցների վերադարձին, ապա այս պահին դրա ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասել է Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի լույս գիշերը Իրանն ու ԱՄՆ-ը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցումը։ Փաստաթղթով սահմանվում են նաև այն ժամկետները, թե երբ է ԱՄՆ-ը վերացնելու ծովային շրջափակումը, և երբ է Իրանը վերականգնելու նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Բացի այդ, Իրանը հանձն է առնում միջուկային զենք չստանալ, իսկ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը ենթակա է կարգավորման առանձին համաձայնագրով։ Այս կապակցությամբ կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար վերջնական նպատակը հակաիրանական պատժամիջոցների չեղարկումն է։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
ԵՄ-ում նոր հարված են պատրաստում Ռուսաստանին․ պահանջում են ամբողջությամբ արգելել ռուսական նավթի ներմուծումը
Մերձբալթյան պետությունները Եվրահանձնաժողովից պահանջել են արագացնել Եվրամիություն ռուսական նավթի ներկրման լիակատար դադարե...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ նախնական տվյալներով չեն լինի
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով 2026 թվականին ծիրանի արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ...