Ուկրաինան ԵՄ-ից 3,9 մլրդ եվրո կստանա՝ անօդաչուներ գնելու համար
Եվրահանձնաժողովը հունիսի 30-ին հայտարարել է Ուկրաինային 3,9 միլիարդ եվրոյի հատկացման գործընթացը սկսելու մասին, որն ուղղվելու է անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարությանը, այս ֆինանսավորումը հանդիսանում է շուրջ 6 միլիարդ եվրո կազմող առաջին տրանշի մի մասը և ներառված է Ուկրաինային տրամադրվող աջակցության 90 միլիարդ եվրո ընդհանուր վարկային ծրագրում։ Նշվում է, որ ԱԹՍ-ները վճռորոշ դեր ունեն Ռուսաստանի կողմից մղվող պատերազմին Կիևի դիմակայության հարցում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է. «Այսօր մենք 3,9 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշն ենք հատկացնում անօդաչու թռչող սարքերի առաջադեմ տեխնոլոգիաների համար՝ Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով։ Եվ դրանց կհետևեն մյուսները»։
Տեքստում նաև նշվում է, որ այս քայլին նախորդել էր հունիսի 25-ին հատուկ մակրոֆինանսական աջակցության ծրագրով 3,2 միլիարդ եվրոյի առաջին տրանշի տրամադրումը։ Հաջորդ վճարումները կիրականացվեն մոտակա օրերին՝ ապահովելով անօդաչուների համար նախատեսված առաջին տրանշի ամբողջական հատկացումը՝ ըստ Ուկրաինայի պահանջների։
Բրյուսելից պարզաբանել են, որ սա ավելի մեծ՝ 90 միլիարդ եվրոյի վարկի բաղկացուցիչ մասն է, որը 2026 և 2027 թվականների համար նախատեսում է 30 միլիարդ եվրո բյուջետային աջակցություն և 60 միլիարդ եվրո՝ պաշտպանական նպատակներով։ Ըստ հաղորդագրության՝ 2026 թվականի 60 միլիարդ եվրոյի պաշտպանական հատկացումներից 28,3 միլիարդ եվրոն կուղղվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության կարողությունների զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Իրանը վերադարձնում է միլիարդները․ Կատարը համաձայնել է ապասառեցնել 6 միլիարդ դոլար
Իրանը և Կատարը համաձայնության են եկել էմիրությունում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ակտիվներից 6 միլ...
Եվրամիությունը պատրաստվում է բացել նոր միլիարդների հոսք դեպի Ուկրաինա
Ուկրաինային հետագա ֆինանսական աջակցություն ցուցաբերելու տարբերակները՝ այն դեպքի համար, եթե զինված հակամարտությունը շարու...
ՍԱՏՄ-ն փակել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրամասը՝ լուրջ խախտումների պատճառով
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Խաք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստ...