ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավանում՝ վտանգավոր դիտահոր. «Վեոլիա Ջուրը» խոստանում է շուտափույթ լուծում
Երեկ «Aurora News»-ը ռադիոլսողներից ահազանգ է ստացել, որ Ավան վարչական շրջանում գտնվող ճանապարհահատվածում դիտահորի հետ կապված խնդիր կա։
Քաղաքացիները հայտնել են, որ Մյասնիկյան պողոտայից իջնող հատվածում՝ Ավանի կամրջից ներքև, մինչև արագաչափի մոտակայքը, դիտահորը հայտնվել է վտանգավոր վիճակում։
Մասնավորապես՝ դիտահորի կափարիչը փակ է, սակայն հենց դիտահորը նստվածքի հետևանքով զգալիորեն իջել է ասֆալտի մակարդակից, ինչի հետևանքով խոչընդոտվում է երթևեկությունը և վտանգ է ստեղծում վարորդների համար։
Ահազանգը ստանալուց հետո «Aurora News»-ը դիմել է պատասխանատու կազմակերպությանը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Ընկերությունից արձագանքել են, որ արդեն իրականացվել են նախնական միջոցառումներ՝ տարածքը թաղանթապատվել է, որպեսզի վարորդները զգուշանան հնարավոր վտանգից և կանխվի վթարային իրավիճակների առաջացումը։
«Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Կարինե Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ներկայում ընթանում են համապատասխան աշխատանքներ, և խնդիրը նախատեսվում է լուծել առաջիկա օրերին՝ եթե չառաջանան ֆորսմաժորային խոչընդոտներ։
Ըստ ընկերության՝ աշխատանքների ավարտից հետո դիտահորի հատվածը կվերականգնվի և կբերվի անվտանգ վիճակի։
Նմանատիպ հոդվածներ
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...