Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակը։
«Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան գործողություններ։ Կանխվել են հետագա զարգացումները, և այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է ՆԳՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Վահե Աղաջանյանը հայտնել էր, որ Աբովյանի գլխավոր խաչմերուկներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ դեպքից հետո մասնակիցների մի մասը հեռացել է, իսկ ոստիկանները հասցրել են նրանցից մի քանիսին հայտնաբերել։
Աղաջանյանը նաև գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել մարդաշատ վայրում՝ բազմաթիվ անցորդների, այդ թվում՝ երեխաների և տարեցների ներկայությամբ, և կոչ էր արել իրավապահներին հետևողականորեն բացահայտել միջադեպի բոլոր հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը։Համալսար...