Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքների համար պետությունը հատկացրել է 822 մլն 499 հազար 354 դրամ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով պաշտոնական բաց աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նշված գումարը տրամադրել է «Գոհարիկ» ՍՊԸ-ին, իսկ շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների համար նախատեսվել է ևս 13 մլն 200 հազար դրամ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Գոհարիկ» ՍՊԸ-ի ղեկավարն է Սամվել Խաչատրյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։ Նշվում է նաև, որ Խաչատրյանը նախկինում հայտարարել էր, որ «Արդշինբանկից» 250 մլն դրամ վարկ է վերցրել և այդ միջոցներով կառուցապատել Փաստաբանների պալատի շենքը։
Հրապարակման համաձայն՝ «Գոհարիկ» ՍՊԸ-ի հետ պետական մարմինները պայմանագրեր են կնքել դեռ 2016 թվականից, սակայն դրանց թիվն աճել է վերջին տարիներին։ Ընկերության հետ պայմանագրեր են ունեցել Քաղաքաշինության կոմիտեն, ՆԳ նախարարությունը, ԱԻՆ-ը, ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ինչպես նաև Արթիկի և Աշտարակի համայնքապետարանները։
Միաժամանակ, «Փաստինֆո»-ն նշում է, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի վերաբացման ժամկետների վերաբերյալ այս պահին պաշտոնական տեղեկություն չկա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից մեկնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում ստուգել իրենց կարգավիճակը
ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիները հաճախ են հայտնվում վերահսկվող անձանց ռեգիստրում՝ նույնիսկ չիմանալով այդ մասին։ Այդ պատճառ...