ՏԵՍԱՆՅՈՒԹ.Լավ օրից չէ, որ հոսանքազրկումներ են լինում․ Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի մասին
Շատ վատթար և խեղված էներգամակարգ ենք ժառանգություն ստացել և մի կերպ սպասարկումն իրականացնում ենք, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք. լավ օրից չէ, որ հոսանքազրկումներ են լինում։ Այս մասին այսօր՝ հունիսի 29–ին, ՔՊ–ի կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Այն հարցին, թե պետությո՞ւնն է ներդրում անելու, թե՞ մասնավորը, նա պատասխանեց. «Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո պրզ կլինի. Վերամասնավորեցման դեպքում՝ մասնավորը, իսկ պետականացված մնալու դեպքում պետությունը կամ գուցե կոնցեսիոն կառավարման տրվի, այդ դեպքում կոնցեսորը նաև ներդրումներ անի։ Այս պահին մասնավորների հետ քննարկումներ չկան»։ Ռոմանոս Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ–ի պետականացման գործընթացը բավականին ինտենսիվ առաջ է գնում. «Շատ շուտով՝ հուլիսի կեսերին արդեն կառավարությունը որոշում ընդունի հանրության գերակա շահ ճանաչելու, որին կհաջորդեն շուկայական արժեքի գնահատում և փոխհատուցում»։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...
Վահագն Հովակիմյանը չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևարյան
Սահմանադրական դատարանում ընթացող քննության շրջանակներում Արամ Վարդևարյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժո...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...