Քաղաքականություն

Աշխարհում բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն էլ սրտի խնդիր ունեն․ Սանոսյանը՝ որդու առողջության մասին

Գնել Սանոսյանը հայտարարել է, որ իր որդին բժշկական հետազոտությունների և իրավական կարգավորումների հիման վրա է տարկետում ստացել։


Ցանկացած հարց մեկնաբանել պետք է իրավական տիրույթում, որդիս անցել է բժշկական հետազոտություններ, առկա իրավական կարգավորումների հիման վրա տարկետում է ստացել, հետո նորից կհետազոտվի, կբավարարի՝ կգնա բանակ, չի բավարարի՝ չի գնա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29–ին, ՔՊ կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական Գնել Սանոսյանը՝ անդրադռնալով նրան, որ մամուլը գրել էր, որ իր որդին բանակից ազատվել է առողջական խնդիրների պատճառով, բայց զբաղվում է սպորտով։


«Դրա համար ժամկետ են տալիս, ինչ-որ ժամանակ հետո նորից են ստուգում։ Աշխարհում ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն։ Դուք տարեք, ստուգեք, տեսեք։ Չկա ֆուտբոլիստ, ով վեց-յոթ տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլորվ ու սրտի խնդիր չունի։ Առողջապահության նախարարությունը ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ սրտի չափերը փոխվում են ու սկսում է չհամապատասխանել այդ կարգին։ Տարեկան տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի ամենայն հարգանքով նրանց ծնողներին, երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից։


Հիմա շատ չեմ ուզում ամբողջ երկրի առաջ իմ տղայի խնդիրներից խոսել։ Եթե որպես ծնող եք հարցնում, ես իր հետ քանի անգամ խոսել եմ, որ պետք է թողնել սպորտը, որովհետև առողջությունը ավելի կարևոր է, հիմա իր տեսանկյունից ինքն էլ 6-7 տարեկանից զբաղվում է, բայց հիմա իմ ընտանեկան հարցերը կարծում եմ հարմար պատմելու տեղ չի։


Ընդ որում, այդ լուրի մեջ մի սխալ կա. իմ տղան 24 թվականին չի տարկետում ստացել, այլ 25 թվականի ամռանը, երբ ես որևէ պաշտոն չէի զբաղեցնում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250