Տեխասի դպրոցներում աստվածաշնչյան պատմությունների ուսուցումը պարտադիր կդառնա
Տեխասի կրթական հանձնաժողովը վավերացրել է նահանգի պետական դպրոցների բոլոր հինգ միլիոն աշակերտների համար աստվածաշնչյան պատմությունների պարտադիր ուսուցման ծրագրերը, ինչը հանգեցրել է քննարկումների եկեղեցու և պետության անջատման թեմայով, փոխանցում է «BBC News»-ը։
Ընթերցանության պարտադիր նյութերը, որոնք կիրառվելու են միայն 2030 թվականից, պարունակում են աստվածաշնչյան հատվածներ Ադամի և Եվայի վերաբերյալ, ինչպես նաև Ելք գրքից, որտեղ Աստված Մովսեսի հետ զրուցում է այրվող մորենու միջից: Դժգոհողների պնդմամբ՝ ընթերցանության նոր պահանջները, որոնցում տեղ են գտել նաև Դիքենսի և Շեքսպիրի երկերը, խախտում են կրոնական ազատությունները և չունեն բազմազանություն:
Հանրապետականների կողմից վերահսկվող Կրթության նահանգային խորհուրդը կողմ է քվեարկել այս որոշմանը 9-5 ձայների հարաբերակցությամբ, ընդ որում՝ հանրապետական անդամներից մեկը միացել է դեմոկրատներին՝ դեմ արտահայտվելով դրան:
«Այս շաբաթ մենք վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Աստվածաշունչը վերադարձնում ենք դպրոցներ»,— այս շաբաթ ասել է կրթական խորհրդի հանրապետական անդամ Բրենդոն Հոլը: Կողմնակիցների խոսքով՝ դպրոցականներին անհրաժեշտ է սովորել հուդայաքրիստոնեական ավանդույթների մասին, որոնք, նրանց հավաստմամբ, առանցքային դեր են խաղացել ազգի հիմնադրման հարցում:
Նոր ցանկն առաջին անգամ հստակեցնում է այն գրքերը, որոնք Տեխասի բոլոր աշակերտները պարտավոր են ընթերցել: Այն բաղկացած է անգլիական գրականության դասական ստեղծագործություններից, ինչպիսիք են Չարլզ Դիքենսի «Մեծ սպասելիքներ»-ը և Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսարի ողբերգություն»-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։ Նախ...
Գերմանիայում ցմահ ազատազրկման են դատապարտել Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակված տղամարդուն
Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու 2024 թվականին Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի վրա հար...