Լիոնել Մեսսին չի ընդգրկվի Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմում
Արգենտինայի ընտրանու գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտնել է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին ԱԱ-2026-ի խմբային փուլի վերջին՝ Հորդանանի դեմ խաղը չի սկսի առաջին րոպեներից։
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակներ է տոնել առաջին երկու մրցավեճերում՝ արդեն իսկ ապահովելով իր տեղը առաջնության փլեյ-օֆֆ փուլում։ «Մեսսին վաղվա խաղը կսկսի պահեստայինների նստարանից»,- նշել է Սկալոնին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Հորդանանի ընտրանու հետ մրցապայքարը նախատեսված է հունիսի 28-ին. հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 06:00-ին։ Հարկ է նշել, որ ԱԱ-2026-ի երկու մրցախաղերում Լիոնել Մեսսին արդեն հասցրել է դառնալ 5 գոլի հեղինակ և շարունակում է միանձնյա գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։ Բացի այդ, հունիսի 24-ին «Ինտեր Մայամիի» հարձակվողը տոնել է իր 39-ամյակը։
Նմանատիպ հոդվածներ
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Հիմա ինձ մի փոքր միևնույնն է այդ հանդիպումը Ֆրանսիայի դեմ. Հալանդ
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը կիսվել է տպավորություններով Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-ր...
«Նոան» պորտուգալացի դարպասապահ Դանիել Ֆիգեյրայի տրանսֆերի մասին է հայտարարել
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է պորտուգալացի 27-ամյա դարպասապահ Դանիել Ֆիգեյրան այդ մասին հայտնում է A...
Ջենարո Գատուզոն ստանձնել է հռոմեական «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնը
Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն նշանակվել է «Լացիո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, ինչի մասին տեղեկացնում է հռոմեա...