Ջենարո Գատուզոն ստանձնել է հռոմեական «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնը
Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն նշանակվել է «Լացիո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, ինչի մասին տեղեկացնում է հռոմեական թիմի մամուլի ծառայությունը։
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն նշանակվել է «Լացիոյի» գլխավոր մարզիչ։ Մինչ այս նա գլխավորում էր Իտալիայի ազգային ընտրանին, որտեղ դադարեցրել էր իր գործունեությունը ԱԱ-2026-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինայի թիմից կրած ցավալի պարտությունից հետո. հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոցներով իտալացիները զիջել էին 1:4 հաշվով:
Իտալիայի Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի արդյունքներով «Լացիոն» 54 միավորով հանգրվանել է 9-րդ տեղում: Հիշեցնենք, որ երկրի չեմպիոնությունը նվաճել է Միլանի «Ինտերը», երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է «Նապոլին», իսկ լավագույն եռյակի վերջին տեղը գրավել է «Ռոման»: Իր մարզչական գործունեության ընթացքում 48-ամյա Գատուզոն աշխատել է նաև խորվաթական «Հայդուկում», ֆրանսիական «Մարսելում», իսպանական «Վալենսիայում», ինչպես նաև իտալական «Նապոլիում» ու «Միլանում»։ Որպես մարզիչ նրա մեծագույն ձեռքբերումը 2019/2020 մրցաշրջանում Իտալիայի գավաթի խաղարկությունում հաղթանակն է։
Նմանատիպ հոդվածներ
Հիմա ինձ մի փոքր միևնույնն է այդ հանդիպումը Ֆրանսիայի դեմ. Հալանդ
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը կիսվել է տպավորություններով Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-ր...
Իրանի հավաքականը Լոս Անջելեսին շնորհակալական նամակ է թողել
Իրանի հավաքականը Բելգիայի հետ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ 5316872404250335715.jpg 69.21 KB Դրանից հետո թիմը...
«Կիլիկիան» գրանցեց հայկական ֆուտբոլի պատմական արդյունքը
«Կիլիկիան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Տարածաշրջանների գավաթի հաջորդ փուլ։ Երկու խաղում տոնած երկու հաղթանակները թույլ տվեցին թիմ...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...