Հիմա ինձ մի փոքր միևնույնն է այդ հանդիպումը Ֆրանսիայի դեմ. Հալանդ
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը կիսվել է տպավորություններով Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Ֆրանսիայի ընտրանու դեմ կայանալիք մրցավեճի վերաբերյալ։
Այսօր՝ հունիսի 23-ին, Նորվեգիայի թիմը ԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում 3:2 հաշվով հաղթել է Սենեգալի հավաքականին և ժամանակից շուտ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։ Այդ խաղում դուբլ ձևակերպած 25-ամյա Հալանդը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
«Անկեղծ ասած, հիմա ինձ մի փոքր միևնույնն է այդ հանդիպումը [Ֆրանսիայի դեմ]: Մենք կարողացանք դուրս գալ հաջորդ փուլ, ինչն ուղղակի անհավանական է: Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ, և ամենայն հավանականությամբ, կդառնան մրցաշարի հաղթող»,- Սենեգալի հետ խաղի ավարտից հետո տված ֆլեշ-հարցազրույցում նշել է հարձակվողը։
Խմբային փուլի եզրափակիչ՝ երրորդ տուրում, Նորվեգիայի ընտրանին ուժերն է չափելու Ֆրանսիայի հետ, իսկ Սենեգալի թիմը կհանդիպի Իրաքի հավաքականին։ Զույգ խաղերն էլ նախատեսված են հունիսի 26-ին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հավաքականը Լոս Անջելեսին շնորհակալական նամակ է թողել
Իրանի հավաքականը Բելգիայի հետ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ 5316872404250335715.jpg 69.21 KB Դրանից հետո թիմը...
«Կիլիկիան» գրանցեց հայկական ֆուտբոլի պատմական արդյունքը
«Կիլիկիան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Տարածաշրջանների գավաթի հաջորդ փուլ։ Երկու խաղում տոնած երկու հաղթանակները թույլ տվեցին թիմ...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
Մայք Թայսոնը՝ Ներքին Չարբախում
Լեգենդար բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հյուրընկալել է այս օրերին Երևանում գտնվող հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնին: Այս մ...