«Ազիմուտ» ավիաընկերությունը ահազանգում է Ռուսաստանում ավիավառելիքի ճգնաժամի մասին
Ռուսաստանում ավիավառելիքի սուր ճգնաժամ է, որի պատճառով չվերթերի իրականացումը այլևս տնտեսական առումով նպատակահարմար չեն համարում։ Այս մասին հայտնում է «Ազիմուտ» ավիաընկերությունը՝ դիմելով Օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիային։
Ընկերության տվյալներով՝ հունիսի սկզբին հիմնական մատակարարը պահանջել է նվազեցնել վառելիքի մատակարարումը մոտ մեկ երրորդով՝ նավթավերամշակման գործարաններում առաջացած ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։
Նշվում է, որ այլ մատակարարների մոտ նույնպես բավարար ծավալներ չկան։ Միաժամանակ ավիավառելիքի գները կտրուկ աճել են․ հունիսի սկզբից այն թանկացել է միջինում 17 տոկոսով, իսկ որոշ քաղաքներում՝ մինչև 64 տոկոս։
«Ազիմուտը» կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար։
Ռուսաստանում վառելիքային խնդիրները խորացել են մայիսի վերջից՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների և արտադրության կրճատման ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Պեսկով․ Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայում Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտր...
Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում սահմանափակվել է բենզինի վաճառքը
Ռուսաստանում շարունակվում է վառելիքային ճգնաժամը․ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել նաև եր...
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ։ Շնորհակալություն ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և...