Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում սահմանափակվել է բենզինի վաճառքը
Ռուսաստանում շարունակվում է վառելիքային ճգնաժամը․ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել նաև երկրի գլխավոր նավթարդյունահանող շրջաններից մեկում՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում։ Այս մասին հայտնում է Говорит НеМосква-ն։
Ըստ աղբյուրի՝ «Գազպրոմնեֆտ»-ի բենզալցակայաններում մեկ հաճախորդին թույլատրվում է վաճառել առավելագույնը 40 լիտր բենզին և 80 լիտր դիզելային վառելիք։ Բացի այդ, վառելիքը կարելի է լցնել միայն մեքենայի բաքի մեջ և կանխավճարով։
Սահմանափակումների մասին հայտնել են նաև Տյումենի և Տոմսկի մարզերի բնակիչները։ Վերջինիս Ստրեժևոյ քաղաքում տեղական իշխանությունները պարզաբանել են, որ միջոցը նպատակ ունի կանխել վառելիքի զանգվածային տեղափոխումը այլ շրջաններ։
Հաղորդվում է, որ նմանատիպ սահմանափակումներ արդեն գործում են Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններում։
Լրատվամիջոցի տվյալներով՝ իրավիճակը պայմանավորված է ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթաբազաների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Reuters-ի փոխանցմամբ՝ մայիսին այդ հարվածների պատճառով Ռուսաստանի մի շարք խոշոր նավթային օբյեկտներ կրճատել կամ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Պեսկով․ Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայում Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտր...
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ։ Շնորհակալություն ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...