Քաղաքականություն Կարևոր

Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի մասին պնդումները պառակտման փորձ է համարում. Զախարովա

Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի մասին պնդումները պառակտման փորձ է համարում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նման տեղեկատվական արտահոսքերը կամ գրոհները դիտարկվում են որպես փորձեր՝ պառակտում մտցնելու այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության…

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նման տեղեկատվական արտահոսքերը կամ գրոհները դիտարկվում են որպես փորձեր՝ պառակտում մտցնելու այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ և խոչընդոտելու Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը։ Ըստ նրա՝ դրանք նաև թվում են որպես աջակցություն տարածաշրջանի համար իսկապես կործանարար արևմտյան ծրագրերի ու տեխնոլոգիաների առաջմղմանը, որոնք, այդ թվում՝ անվտանգության առումով, զգալիորեն զիջում են ռուսականին։


Ռուս դիվանագետը նշել է, որ Մեծամորի կայանը հանրապետության էներգետիկ համակարգում համակարգաստեղծ դեր ունի և արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Զախարովայի խոսքով՝ մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը Հայաստանին հնարավորություն է տալիս երկար տարիներ զարգացնել արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց։ Նա հավելել է, որ ժամանակակից աշխարհում, հատկապես վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու եվրոպական մի շարք երկրների անհաջող փորձերի ֆոնին, խաղաղ ատոմը էներգետիկ անվտանգության և ինքնիշխանության գործոններից է, իսկ սեփական ԱԷԿ-ի փակումը միայն կուժեղացնի պետության էներգետիկ կախվածությունը այլ երկրներից։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ կայանի հուսալիությունը հաստատվում է նաև ԱԷՄԳ-ում (ՄԱԳԱՏԷ)։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերին կայան այցելած Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին «խոստովանել է, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները միջուկային և ֆիզիկական անվտանգության բարձրացման ուղղությամբ»։ Զախարովան նաև նշել է, որ ներկայումս ռուս և հայ մասնագետները համատեղ իրականացնում են կայանի ծառայության ժամկետի կրկնակի երկարաձգմանն ուղղված միջոցառումների համալիր՝ ընդհուպ մինչև 2036 թվականը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250