ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարեց նոր մասշտաբի խուժանություն: Որքան փորձեցին գողանալ քվեները, սխալ գրանցել, որպեսզի երրորդ ընդդիմադիր ուժը խորհրդարան չանցնի, վերջնահաշվարկի արդյունքում Բարգավաճ Հայաստանի ձայները բավարար էին, որպեսզի անցներ խորհրդարան: Տեսնելով, որ էս ճանապարհով այլևս հնարավորություն չկա կանխարգելելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու տեղամասերում, որտեղ Բարգավաճ Հայաստանը ուներ 200-ից ավելի քվեներ, այդ տեղամասերի արդյունքները ճանաչվեց անվավեր: Պատկերացրեք ժողովուրդ, եթե օրը ցերեկով բոլորի աչքի առջև այս մասշտաբի խուժանություն են անում, ընդհանրապես այս ընթացքում ինչեր են սրանք արել: Կարծում եմ, բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է դատապարտող և համապատասխան հայտարարությամբ հանդես գան: Մենք կխոսենք նաև մեր գործընկեր ուժերի հետ այս հերթական և խայտառակ ապօրինության դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Սա է ժողովրդավարության մասին խոսող իշխանությունը: Նիկոլը, որ ասում էր ես ձեռքս կկտրեմ, բայց ժողովրդի քվեին ձեռք չեմ տա, հիմա ինչքան վերջույթ ունի, պետք է հեռացնի»,– նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը»-ը․ մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը. «Այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած...