Քոչարյանին թույլ չտվեցին լքել Հայաստանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից այս առնչությամբ հայտարարություն են տարածել.
«Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից:
Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց:
Զարմանալի չէ, որ սահմանապահներից գուցե նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։
Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։
Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»:
Քոչարյանի գրասենյակից ավելի վաղ հայտարարել են՝ նա մեկնում է Հայաստանի եռօրյա այցով:
Հիշեցնենք՝ իրավապահները ավելի վաղ արգելել էինք լքել ՀՀ տարածքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին:
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...