Քոչարյանը` Փաշինյանի՝ սահմանադրական մեծամասնություն չունենալու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը նախնական արդյունքներով չունի սահմանադրական մեծամասնություն և փաստացի չի կարող փոխել Մայր օրենքը, ինչը խառնում է Բաքվի և Անկարայի խաղաքարտերը:
Ադրբեջանում, և եթե դուք հետևեք իրենց լրատվամիջոցներին, ակնհայտ մեծ ուրախություն է։ Իրենք դեռ հույս ունեն, որ անկլավներ պետք է ստանան, իրենք հույս ունեն, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, և սա շարունակվելու է։ Բայց այն, որ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն և փաստացի չի կարող փոխել մայր օրենքը այն մանդատներով, որ ունի նախնական արդյունքներով, համենայնդեպս, իսկ դա հենց այն էր, ինչ ուզում էին Թուրքիան և Ադրբեջանը, համենայնդեպս, խաղաղության պայմանագիր կոչվածը ստորագրելուց առաջ։
Սա խառնում է նաև Բաքվի և Անկարայի խաղաքարտերը։ Իրենք կարող են էլ չսպասել, իրենց այս վիճակում այն վիճակը չի, որտեղ իրենք պետք է ինչ-որ շտապեն և այլն։ Ասել են՝ դու այսօր պիտի անես, գնա, ոնց ուզում ես, արա։ Տեր ու ծառայի հարաբերություններ են, այստեղ հավասար գործընկերների հարաբերությունները չեն։ Ալիևը ասելու է՝ գնա, ոնց ուզում ես, իմ խնդիրը չի, գնա, Սահմանադրությունը փոխի։ Ինքը պիտի հարձակվի ընդդիմության վրա, պետք է փորձի։ Պետք է փորձի, այսպես ասենք, իր հետ այդ պարտավորությունը կատարել ևս՝ շարունակելով ճնշումները։
Եվրոպացիներին կասեն՝ դե ի՞նչ անեմ, պետք է ճնշեմ, նրանք աչք կփակեն այդ ճնշումների վրա։ Այն մոդելով՝ շան որդի է, բայց մեր շան որդին է, այդ մոդելով կշարժվեն։ Այսպես է, աշխարհը դաժան է, սենց ռոմանտիկ պատկերացումները աշխարհի մասին ուղղակի սխալ պատկերացումներ են։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսները պետք է հասկանան, որ Հայաստանը չի ձևացնում, թե երկիր է. Սիմոնյանի աղմկահարույց հարցազրույցը
Այն խարդախությունների քանակը և այն հնարքների քանակը, որոնք փորձել և օգտագործել են մեր դեմ այս նախընտրական քարոզարշավում,...