Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ այդ մասին չի տեղեկացրել ՀՀ իրավասու մարմիններին, նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՔԿ-ից հայտնում են, որ առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը վերաբերում է հանցագործության մասին չհայտնելուն:
Քննիչի կայացրած որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է, իսկ քրեական վարույթի նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Հարկ է նշել, որ խոսքը Հովհաննես Սահակյանի մասին է, ով նախապես հայտնել էր, թե ընտրություն կատարելուց հետո ընտանիքի հետ ժամը 7-ին վերադառնալու է Ռուսաստան, քանի որ ընտրություններից հետո իրավիճակը կարող է սրվել:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմ...