Գևորգ Պապոյանը ծրագրում է ավելացնել դեպի ԵՄ արտահանումը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է մինչև 2026 թվականի ավարտը դեպի Եվրոպական միություն իրականացվող արտահանման ծավալները 4–5 անգամ մեծացնելու մտադրության մասին։
Երևանում անցկացվող քարոզարշավի ընթացքում նա նշեց, որ թեև դեպի ԵՄ արտահանումն արդեն կրկնապատկվել է, իրենք տրամադրված են ցուցաբերել ավելի ագրեսիվ գործելաոճ, ինչը հնարավորություն կտա տեղական արտադրողներին հանդես գալ առավել մրցունակ գնային առաջարկներով։ Ըստ նրա՝ սրա արդյունքում նախատեսվում է մինչև տարեվերջ արտահանումն ավելացնել 4–5 անգամ, որի մեջ կներառվեն մրգեր, բանջարեղեն, մշակող արդյունաբերության արտադրանք և, ըստ էության, ամեն ինչ։ Պապոյանը նաև վստահեցրեց, որ ներկայումս այս ուղղությամբ բանակցային գործընթաց է ընթանում եվրոպացի գործընկերների հետ։
Նախարարի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ գործադիրի հաստատմանն է հանձնել արտահանման խթանմանն ուղղված փաթեթ, որով նախատեսվում է աջակցություն հատկացնել տրանսպորտային ծախսերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը... ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դա...
Հայկական կողմի հայտարարությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում
Հայաստանը նպատակադրված է շարունակել բարեխիղճ մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավաս...
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...