Ամերիկացիներն իրենք կգնան դրանց հետևից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չփոխանցի հարստացված ուրանի պաշարները ԱՄՆ-ին, ապա ամերիկացիներն իրենք կգնան դրանց հետևից։
«Ճիշտ պահին մենք կա՛մ կմտնենք այնտեղ (ուրանի հետևից – խմբ.), կա՛մ կստանանք այն։ Կարծում եմ՝ մենք, հավանաբար, կստանանք այն։ Բայց եթե մենք այն չստանանք, ապա մենք կմտնենք», - ասել է նա լրագրողներին։
Պեկինից վերադարձի ճանապարհին ինքնաթիռի բորտում մամուլի հետ նրա շփման ձայնագրությունը հրապարակել է Սպիտակ տունը։
Թրամփը վստահություն է հայտնել, որ նման գործողության իրականացման դեպքում այն բարդ չի լինի։
«Կարծում եմ՝ նրանք լիովին կջախջախվեն, և մենք ոչնչով չենք ռիսկի դիմի։ Մենք ունենք սարքավորումներ՝ այն (ուրանը – խմբ.) ձեռք բերելու համար», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...