Եվրահանձնաժողովում լարվածություն է․ Politico-ն գրում է ներքին տարաձայնությունների մասին
Եվրահանձնաժողովի անդամների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ պաշտոնավարման ժամկետի մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եվրոպացի անանուն պաշտոնյան նշել է, որ Եվրահանձնաժողովի քաղաքական կազմով պայմանավորված՝ տարաձայնություններ միշտ կլինեն։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամների փոխհարաբերություններում «արմատական փոփոխություններ» տեղի չեն ունեցել։
Politico-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովի ներսում հարաբերությունների բարելավումը քննարկվելու է օգոստոսի 28-ին նախատեսված հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա ֆոն դեր Լայենի՝ Եվրամիության իրավիճակի վերաբերյալ ելույթի կապակցությամբ։
Եվրոպական լրատվամիջոցներն ավելի վաղ ևս բազմիցս գրել էին Եվրահանձնաժողովի ներսում առկա տարաձայնությունների, մասնավորապես՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասի միջև լարված հարաբերությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել
ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մ...