Քաղաքականություն

Հայաստանում տուն գնելը լավ ներդրում է․ Փաշինյան

Հայաստանում տուն գնելը լավ ներդրում է․ Փաշինյան
«Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունն այժմ բավական ակտիվ է։ Նրա խոսքով՝ Հայաստանում…

«Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունն այժմ բավական ակտիվ է։


Նրա խոսքով՝ Հայաստանում բնակարան կամ տուն ձեռք բերելը թրենդային է դարձել ինչպես Սփյուռքի հայրենակիցների, այնպես էլ ներդրում կատարելու ցանկություն ունեցող անձանց շրջանում։ Շատերը անշարժ գույք են գնում՝ այն հետագայում վարձակալության հանձնելու նպատակով։


Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվն ավելացել է ավելի քան 15 հազարով։


Վարչապետն անդրադարձել է նաև անշարժ գույքի գների շարունակական աճին՝ նշելով, որ այդ հարցով քաղաքացիներից նամակներ է ստանում։ Միաժամանակ, նրա խոսքով, սեփական անշարժ գույք ունեցողների համար գների բարձրացումը «լավ նորություն է», քանի որ նրանք, «իրենց տանը նստած, ուղղակի հարստանում են»։


Փաշինյանը նաև հայտնել է, որ նախատեսվում է ընդունել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250