Նարիշկինը հաստատել է ԿՀՎ ղեկավարի հետ գաղտնի հանդիպումը Մոսկվայում
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։
Նարիշկինի խոսքով՝ ամերիկյան հետախուզության ղեկավարի այցը կապված է եղել երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։ Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ Ռեթքլիֆի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված չի եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռեթքլիֆը Մոսկվա է ժամանել Boeing C-17 Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Սա ԿՀՎ տնօրենի պաշտոնում նրա առաջին այցն էր Ռուսաստան, թեև նախկինում նա շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ։
Ռեթքլիֆի այցը տևել է ընդամենը մի քանի ժամ։ Մինչ նրա ժամանումը ամերիկյան կողմը տեղեկացրել էր Ուկրաինային Մոսկվա մեկնող բարձրաստիճան պատվիրակության մասին և, ըստ լրատվամիջոցների, խնդրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածները։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել
ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մ...