Քաղաքականություն

Կառավարությունը 1,25 մլրդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերին

Կառավարությունը 1,25 մլրդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերին
Հայաստանի կառավարությունը 7 համայնքներում 9 սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու որոշում ընդունեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի հերթական նիստում։ ՀՀ տարածքային…

Հայաստանի կառավարությունը 7 համայնքներում 9 սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու որոշում ընդունեց։


Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի հերթական նիստում։


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ խոսքը պետական համաֆինանսավորման ծրագրերը պետական բյուջեից 1 միլիարդ 255 միլիոն դրամով համաֆինանսավորելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունմանն է վերաբերում։


«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. 2 ծրագիր՝ Արմավիրի մարզում, 3 ծրագիր՝ Գեղարքունիքի մարզում, 2 ծրագիր՝ Լոռու մարզում, 1 ծրագիր՝ Կոտայքի մարզում, 1 ծրագիր՝ Վայոց ձորի մարզում։ Ընդհանուր խոսքը թվով 7 համայնքների 9 սուբվենցիոն ծրագրերի մասին է։ Միաժամանակ կցանկանամ նշել, որ նաև հրատապ աշխատանքներով քիչ առաջ ֆինանսավորում իրականացրեցինք չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունված որոշմամբ, իսկ ընդհանուր առմամբ այս հաստատումն էլ հետն արդեն 2026 թվականի բյուջեից կունենանք 10.9 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր հանրապետության բոլոր համայնքներում»,- ասաց նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250