ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրախավորելու է խորը տեղակայված ռազմավարական օբյեկտները։
Միացյալ Նահանգների Միջուկային անվտանգության ազգային վարչությունը սկսել է Nuclear Deterrent System-Air-delivered (NDS-A) նախագծի իրականացումը, որի համար արդեն հատկացվել է շուրջ 100 միլիոն դոլար։ Նոր ավիառումբը կունենա մոտ 400 կիլոտոննա հզորություն և կներառի գոյություն ունեցող B61-11, -12 և -13 բետոնահար զինամթերքների տարրեր։ Ըստ The War Zone-ի՝ զենքի կառուցվածքի վերաբերյալ մանրամասները դեռևս գաղտնի են պահվում, սակայն հայտնի է, որ այն մատակարարվելու է օդային ճանապարհով։
Մասնագետները ենթադրում են, որ զինամթերքը կունենա պոչային թևավորում՝ դառնալով կառավարելի և ճշգրիտ։ Սա թույլ կտա ռումբը նետել մեծ բարձրությունից, որից հետո այն ինքնավար կսավառնի դեպի թիրախը բազմաթիվ կիլոմետրեր։ Հնարավոր է նաև հրթիռային արագացուցիչի կիրառում, ինչն ապահովելու է ինքնաթիռների անվտանգ հեռավորությունը թիրախից։
Նոր միջուկային ավիառումբերով զինվելու են B-2 Spirit և մշակման փուլում գտնվող B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչները, իսկ զինանոցը տեղակայվելու է ԱՄՆ տարածքում։ NNSA-ի ներկայացուցիչը նշել է, որ NDS-A համակարգը նախագահին կընձեռի լրացուցիչ հնարավորություններ՝ խոցելու պաշտպանված և խորը տեղակայված թիրախները։ Պաշտոնյայի խոսքով՝ ծրագիրն արագ է զարգանում, և հավելյալ տվյալներ կհրապարակվեն ռազմավարական նպատակահարմարությունից ելնելով։
NNSA-ն հանդիսանում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության կիսաինքնավար կառույցը, որը համակարգում է միջուկային զենքի մշակման, արդիականացման և պահպանման գործընթացները։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Նրանք չեն հաղթում. Զելենսկի
Ռուսաստանը չի գտնվում ուժեղ դիրքերում. նրանք չեն հաղթում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Մեն...