Մոսկվաբնակ ублюдок-ը հիմա էլ Սամվել Կարապետյանին է աջակցում. Էդմոն Մարուքյան
«Արամ Գաբրելյանով անունով մի մոսկվաբնակ ублюдок (հատուկ իրեն հարմար լեզվով եմ իր բնորոշումը տալիս) կա, որը երեկ իմ հասցեին վիրավորական արտահայտություններ էր գրել»,- թելեգրամյան իր ալիքում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այդ իբր ընդդիմադիր հայացքներ ունեցող ублюдок-ը ինձ վիրավորում էր այն բանի համար, որ տեսանյութ էի հրապարակել, որտեղ, ի թիվս այլ թեմաների, խոսում էի նաև Մակրոնի դերի մասին Արցախյան հակամարտության շրջանակում, ներկայացնում էի նրա կատարած դրական գործերը, որոնք գործող իշխանության անհետևողական և զիջողական պահվածքի պատճառով որևէ արդյունք չեն տվել, և կոչ էի անում Մակրոնի հասցեին անհիմն մեղադրանքներ չհնչեցնել։
Գաբրելյանովները մտածում են, թե հասկանում են Հայաստանի քաղաքականությունից և իբր ընդդիմադիր գործունեություն են ծավալում անվտանգ հեռավորությունից։
2021 թվականի նախընտրական շրջանում սա աջակցում էր Քոչարյանին և այնքան գոյություն չունեցող «հարցումների արդյունքներ» հրապարակեց, ըստ որոնց՝ Քոչարյանը հաղթում էր, որ Նիկոլի նույնիսկ ամենապասիվ ընտրողը գնաց ընտրության, միայն թե հանկարծ Քոչարյանը չհաղթի։ Այսինքն՝ իրականացրին մեդիատեռոր, որը մոբիլիզացրեց Նիկոլի ընտրազանգվածին և արդյունքում նրա համար ապահովեցին 54 տոկոս ձայն։
Հիմա էլ այդ ублюдок-ը իբր աջակցում է Սամվել Կարապետյանին ։ Հասկանում եք, որ Գաբրելյանովը ում աջակցել է, լավ արդյունքի չի հասել։ Նրա կողմից հորինված նախընտրական «հարցումներով» ով հաղթում է, հետո իրական ընտրություններում պարտվում է։
Ես զգուշացնում եմ․ եթե զգամ, որ հայկական քաղաքական դաշտի որևէ ներկայացուցիչ աջակցություն է ցուցաբերում կամ որևէ կերպ ներգրավված է մոսկվաբնակ նմանատիպ ублюдок-ների գործողություններում, որոնք մեր հասցեին վիրավորանքներ են հնչեցնում, բնականաբար պատասխանը լինելու է տեղում և շատ շեշտակի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...