Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով քննադատել էր Եվրոպական խորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին հայամետ բանաձևեր ընդունելու համար։ Մեցոլան արտահերթ ելույթ է խնդրել՝ նշելով, որ նմանատիպ քննադատությունները չպետք է անարձագանք մնան։
Ալիևը երևանյան հարթակն օգտագործեց Եվրոպական խորհրդարանն ու ԵԽԽՎ-ին մեղադրելու համար, թե իբրև վերջիններս թիրախավորել են Ադրբեջանը:
«Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք»,- ասել է Ռոբերտա Մեցոլան։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով դատապարտում էր Ադրբեջանում հայ ռազմագերիների և պատանդների անօրինական պահումը՝ պահանջելով նրանց շուտափույթ ազատ արձակումը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...