ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հիմա ունենք բոլորովին այլ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք ընդամենը մի քանի տարի առաջ։ Հասկանալիորեն Հայաստանի Հանրապետությունը այն նույն տեղում է, որտեղ և եղել է նախկինում։ Հենց սրանում է ամբողջ իմաստը և նրբությունը, որ գտնվելով միևնույն տեղում մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք քան ունեցել ենք նախկինում:
Նախկինում արձանագրվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ունի շատ բարդ և խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետև գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում, ունենալով խնդրահարույց հարևանություն և հետևաբար այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր»,- ասել է Փաշինյնաը` նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքով է անցնում արևելքը արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը»:
«Եվ այս ընկալումը իր հետ բերում է բոլորովին նոր նկար և նոր պատկեր»,- ասել է Փաշինյանը` մատնանշելով «Խաղաղության խաչմերուկ» TRIPP նախագծերը:
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...