Ռազմական

Ո՞վ է նա, որ ազգին զրկի իր իրավունքներից. Փեզեշքիան

Mariam Z.
Ո՞վ է նա, որ ազգին զրկի իր իրավունքներից. Փեզեշքիան

Իրանի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը որևէ իրավական հիմք չունի Թեհրանին իր միջուկային իրավունքներից զրկելու համար։


«Թրամփն ասում է, թե Իրանը չպետք է օգտվի իր միջուկային իրավունքներից, բայց չի բացատրում, թե որ հանցանքի համար։ Ո՞վ է նա, որ ազգին զրկի իր իրավունքներից»։ 


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այս խոսքերը մեջբերել է լրատվամիջոցը՝ ներկայացնելով երկրի ղեկավարի դիրքորոշումը միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։


Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250