Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։ Նա հորդորել է վերսկսել Իսլամաբադում ընդհատված բանակցային գործընթացը, հարթել առկա թյուրըմբռնումները և թույլ չտալ իրավիճակի հետագա սրում։
Մասնավորապես, նախագահն ընդգծել է բոլոր կողմերի կողմից հրադադարի խիստ պահպանման և դրա՝ մինչև Լիբանան տարածման կարևորությունը։ Ըստ Մակրոնի՝ նույնքան առաջնային է Հորմուզի նեղուցի շուտափույթ և անվերապահ վերաբացումը՝ առանց որևէ վճարների կամ սահմանափակումների։ Այս պայմանների ապահովման դեպքում բանակցությունները պետք է օպերատիվորեն վերսկսվեն՝ հիմնական շահագրգիռ կողմերի աջակցությամբ։
Բացի այդ, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունն այս ուրբաթ Փարիզում կազմակերպելու են համաժողով։ Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվելիք միջոցառումը կհամախմբի այն ոչ պատերազմող երկրներին, որոնք պատրաստ են նպաստել նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը, հենց որ անվտանգության միջավայրը դա թույլ տա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...
Նոր մանրամասներ Իրանի հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը բարելավում է, հայտնել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիա...
Իրանի իշխանությունները դիմել են ժողովրդին և հայտարարել են հաղթանակի մասին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ապրիլի 8-ին հրապարակած հայտարարությամբ հայտնել է, որ երկիրը, իր գնահատ...