Ուկրաինան խնդրանքով դիմել է Թուրքիային
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ Կիևը դիմել է Անկարային՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման նպատակով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու խնդրանքով։ Ըստ նախարարի՝ նախատեսվում է, որ բանակցություններին կարող են ներկա գտնվել նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք դիմել ենք Թուրքիային՝ դիտարկելու Զելենսկու և Պուտինի մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորությունը՝ նախագահներ Էրդողանի և Թրամփի հնարավոր մասնակցությամբ։ Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը», - նշել է Սիբիգան։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին փաստել է, որ ուկրաինական հարցով բանակցային գործընթացում դադար է, քանի որ ԱՄՆ-ն այլ առաջնահերթություններ ունի։ Հաջորդ օրը նա հավելել է, որ ռուսական կողմը սպասում է բանակցությունների նոր փուլին, սակայն հանդիպման վայրն ու ժամկետները հայտնի պատճառներով դեռևս հստակեցված չեն։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...