ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը պայթեցնում է Լիբանանի սահմանամերձ բնակավայրերում գտնվող տները
Իսրայելական բանակը, խախտելով հրադադարի ռեժիմը, ականապատում և պայթեցնում է Լիբանանի հարավային սահմանի երկայնքով գտնվող տները։
Իսրայելի զինված ուժերն օգտվում են տասնօրյա հրադադարից և իրականացնում են սահմանամերձ գյուղերի բնակիչների տների ականապատում ու պայթեցում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է արաբական երկրում գտնվող աղբյուրը։
Ըստ գործակալության զրուցակցի՝ իսրայելցի զինվորականները ականապատում են ամբողջական փողոցներ, որտեղ խաղաղ բնակչություն է ապրում։ Կիրակի օրը պայթեցումներ են իրականացվել Նակուրա և Բայդա բնակավայրերում, ինչպես նաև Բինտ Ջբեյլ քաղաքի հյուսիսային արվարձաններում։
Հրադադարի հաստատումից հետո ՑԱԽԱԼ-ը լիբանանցիներին հորդորել էր չմոտենալ սահմանամերձ գյուղերին։ Բեյրութի իշխանությունները ևս, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ էին արել քաղաքացիներին չշտապել վերադառնալ իրենց տները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...