Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը
Իրանական «Տաբնակ» և «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունները, հղում անելով Զոհվածների գործերով հիմնադրամի ղեկավար Սեյեդ Ահմադ Մոսավիին, տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումների պատճառով զոհվել է 3468 մարդ։ Նախորդող տվյալներով՝ ապրիլի 12-ին, Իրանի իշխանությունները պաշտոնական մակարդակով հաստատել էին ԱՄՆ-ի և իսրայելական զինված ուժերի օդային հարվածներից մահացած 3375 քաղաքացու ինքնությունը։ Սպանվածների թվում են շուրջ 500 կին և ավելի քան 2,8 հազար տղամարդ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...