Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները չեղարկվել են
Իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները, հղում անելով պակիստանցի դիվանագետին, հայտնում են, որ հակառակ սպասումներին, Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը, որը նախատեսված էր ապրիլի 20-ին, չի կայանա։
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...