Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը վերադարձնում է իր զինված ուժերի խիստ վերահսկողությանը։ Հազրաթ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ նեղուցը վերադարձել է իր նախկին կարգավիճակին՝ ԱՄՆ գործողությունների պատճառով, որոնք Թեհրանը բնութագրել է որպես «ծովահենություն և ծովային կողոպուտ»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախորդ համաձայնություններին, բարի կամքով համաձայնել է նավթային և առևտրային նավերի սահմանափակ և վերահսկվող անցմանը Հորմուզի նեղուցով։ Սակայն, ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով։ Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
Իրանական կողմը ընդգծել է, որ խիստ վերահսկողության ռեժիմը կշարունակվի մինչև Վաշինգտոնը չդադարի խոչընդոտել Իրանի նավահանգիստներ մեկնող և այնտեղից եկող նավերի ազատ անցումը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...
Նոր մանրամասներ Իրանի հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը բարելավում է, հայտնել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիա...