Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Բաբաջանյան-Աշտարակ խճուղու՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի խնդրին։
«Մենք այսօր կառավարությանն առաջարկել ենք երկրորդ նախագիծը, որով ապահովում ենք բուն շինարարական աշխատանքների անհետաձգելիությունը։ Պլանավորում ենք, որ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում պետք է սկսենք փաստացի աշխատանքները։ Այս պահին ավարտվում է վերանախագծման աշխատանքների հիմնական մեծ փաթեթը, որից հետո կիրականացվեն որոշակի դետալացված աշխատանքներ»,- նշել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ թեև 270 մետրը մեծ հեռավորություն չի թվում, սակայն այս խնդիրն առկա է եղել արդեն 7 տարի. «Այդ հատվածում մեծ խնդիրներ ենք ունեցել՝ կապված խցանումների և ընդհանուր անհարմարությունների հետ։ 1,5 ամսվա ընթացքում այնպիսի արդյունքներ ենք արձանագրել, ինչը չէինք կարողանում անել մոտ 7 տարի։ Սա «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կարևորագույն հատվածն է, որն ամբողջացնում է այդ ճանապարհահատվածը։ »,- ասել է Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...