Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդական վկայական ստանալու գործընթացը դարձնել ավելի ճկուն և արդար։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական փուլին մասնակցելու առավելագույն ժամկետը սահմանել երկու տարի՝ ներկայիս մեկ տարվա փոխարեն։ Այս փոփոխությունը քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի երկար ժամանակ տրամադրել գործնական հմտությունների պատրաստմանը և կմեղմացնի ժամկետային սահմանափակումների հետ կապված խնդիրները։
Նոր կարգավորումներով փոփոխության է ենթարկվում նաև տեսական քննության բովանդակությունը. թեստային հարցերը լինելու են միայն տվյալ կարգին կամ ենթակարգին վերաբերելի, ինչը քննական գործընթացը կդարձնի ավելի նպատակային։
Այս նախաձեռնությունը Ներքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության մաս է կազմում։ Կարգավորման ընդունումը նպատակ ունի բարձրացնել վարորդական վկայականի ստացման արդյունավետությունը, ապահովել իրավական հստակություն, ինչպես նաև քննությունների կազմակերպման արդարությունն ու ճկունությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների հոսանքի ծախսը. Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունն...