ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրավիրում ենք Թուրքիային` միանալու խաղաղության կտավը հյուսելու գործին. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-ին Ստամբուլում կայացած Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ելույթ է ունեցել:
Նա իր խոսքում, անդրադառնալով խաղաղության օրակարգին, մասնավորապես ասել է.
«2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր ևմիանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:
Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը և տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը ևս մեկ կարևոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները:
Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:
Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական և գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:
Միեւնույն ժամանակ, դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն»:
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ եք դուք. փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք. Վահագն Ալեքսանյան
«Կյանքումս ավելի զզվելի բան շատ քիչ էի տեսել։ Լսեցի Կալուգայի Սամոյի թիմակիցների մասնակցությամբ հերթական գաղտնալսումները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության համակարգում կատարվողը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չէ»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատերը չեն ուզում, որ ՀՀ-ն ինքնիշխան լինի. Խաչատուր Սուքիասյան
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ՝ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն հանդիպում։ Լրագրողների հետ զրույց...