ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը` ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել ապրիլի 17-ին Ստամբուլում իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը:
Այս մասին Սիմոնյանը հայտնել է ադրբեջանական «Real TV» հեռուստաալիքին։
«Հանդիպումը լավ անցավ։ Մենք ոչ մի տարաձայնություն չունեցանք։ Կարող եք զարմանալ, բայց տարաձայնություններ չկան։ Կա փոխըմբռնում, համագործակցություն և ապագա համագործակցության պլաններ։ Քննարկումների ժամանակ մենք որևէ խոչընդոտ չունենք և հույս ունեմ, որ չենք էլ ունենա», - ասել է Սիմոնյանը:
Պատասխանելով Բաքվի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերի հաստատման վերաբերյալ հարցին՝ Սիմոնյանն ընդգծել է փոխադարձ առևտրի զարգացման անհրաժեշտությունը։
«Ես վաղուց եմ այդ մասին ասում. մենք պետք է առևտուր անենք։ Կարծում եմ՝ պետք է ընդլայնենք այս համագործակցությունը։ Որքանով տեղյակ եմ, գործարարները, կառավարությունները և համապատասխան կառույցներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ, և դա շատ լավ է։ Հանուն երկու երկրների շահերի՝ անհրաժեշտ է շարունակել և խորացնել այս աշխատանքը», - «Real TV»-ի փոխանցմամբ ասել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահը դրական է գնահատել նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ եք դուք. փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք. Վահագն Ալեքսանյան
«Կյանքումս ավելի զզվելի բան շատ քիչ էի տեսել։ Լսեցի Կալուգայի Սամոյի թիմակիցների մասնակցությամբ հերթական գաղտնալսումները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության համակարգում կատարվողը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չէ»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատերը չեն ուզում, որ ՀՀ-ն ինքնիշխան լինի. Խաչատուր Սուքիասյան
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ՝ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն հանդիպում։ Լրագրողների հետ զրույց...