Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է երկրի սկզբունքային մոտեցումները «երրորդ պարտադրված պատերազմի» և հնարավոր պատասխան գործողությունների շուրջ։
Մոջթաբա Խամենեիի պնդմամբ՝ Իրանն անպայմանորեն կարձագանքի իր վրա հարձակում գործած «հանցագործ ագրեսորներին»։ Նա տեղեկացրել է, որ Թեհրանը հետամուտ է լինելու պատճառված ամբողջ վնասի փոխհատուցմանը, ինչպես նաև վիրավորների ու հակամարտության հետևանքով թափված «նահատակների արյան» դիմաց հատուցում ստանալուն։
Բացի այդ, այաթոլան իր տելեգրամյան ալիքի միջոցով շեշտել է, որ Իրանը նպատակ ունի Հորմուզի նեղուցի կառավարումը հասցնել որակական նոր մակարդակի։ Խամենեին հատուկ ընդգծել է, որ երկիրը որևէ պարագայում չի նահանջելու իր օրինական իրավունքներից՝ հավելելով, որ «դիմադրության ճակատը» ընկալվում է որպես մեկ միասնական ամբողջություն։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...
Նոր մանրամասներ Իրանի հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը բարելավում է, հայտնել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիա...
Իրանի իշխանությունները դիմել են ժողովրդին և հայտարարել են հաղթանակի մասին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ապրիլի 8-ին հրապարակած հայտարարությամբ հայտնել է, որ երկիրը, իր գնահատ...