Արաբական երկրները խնդրանքով դիմել են Հարավային Կորեային
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը Հարավային Կորեայի հետ քննարկում են հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հարցը։
Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի իշխանությունները դիմել են Հարավային Կորեային՝ ՀՕՊ համակարգեր գնելու նպատակով։ Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս որոշումը կապված է ամերիկյան արտադրության զենիթային հրթիռների պաշարների էական նվազման հետ, ինչն արաբական երկրներին ստիպում է նոր մատակարարներ գտնել։
Ռազմական պաշարների կրճատումը հետևանք է Իրանի արձակած անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների դեմ իրականացված ակտիվ պաշտպանական գործողությունների։ Այս կացությունը ի հայտ է բերել Պարսից ծոցի պետությունների մեծ կախվածությունը ԱՄՆ-ից և սպառազինության համալրման հետ կապված հնարավոր խնդիրները։
Որպես ամերիկյան սպառազինությանն այլընտրանք՝ դիտարկվում են հարավկորեական «Cheongung-II» (M-SAM) համակարգերը։ Այս համակարգերը գրավիչ են համարվում արագ տեղակայման հնարավորության և տնտեսական մատչելիության շնորհիվ։ Հարավկորեական կողմի հետ ընթացող բանակցությունների նպատակը տարածաշրջանի օդային տարածքի կայուն պաշտպանությունն ապահովելն է։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...
Նոր մանրամասներ Իրանի հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը բարելավում է, հայտնել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիա...
Իրանի իշխանությունները դիմել են ժողովրդին և հայտարարել են հաղթանակի մասին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ապրիլի 8-ին հրապարակած հայտարարությամբ հայտնել է, որ երկիրը, իր գնահատ...