ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորները դեմները գցած գերենալը ո՞րն ա. Նիկոլ Փաշինյան
«Հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ տասնյակ հազարներով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ են եղել:
«Ումի՞ց ենք թաքցնում»,- ասել է վարչապետը` շարունակելով. «2023 թվականի իրադարաձությունների ժամանակ Ղարաբաղում եղած զենքի չնչին մասն է մտել պրոցեսի մեջ: Մարդիկ թող իրենց փախչելը, իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Ով նման բան ասում է, ինքը ճողոպրողների բանակից է։ Մարդիկ եկել են Ղարաբաղից, տղամարդլամիշ են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը` դասալիք, մեկը` որդուն դիրքերից փախցնող»,- ասել է Փաշինյանը` հավելելով.
«Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդն ինչ պիտի լինի...կամ էդ զինվորականի տեսք է, փորները երեք մետր դեմները գցած գերենալը ո՞րն ա»:
Ավելին` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա տամ քեզ. Նիկոլ Փաշինյան
«Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա քեզ տամ, որոշել եմ տամ ժողովրդին...էն մյուս երեք հոգուն էլ եմ որոշել տամ ժողովրդին,...
Մրցույթները ձևական էին, պահանջվում էր 3000 դոլար. մանկավարժը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրեն ուղղված նամակներից մեկը, որում քաղաքացին մասնավորապես գրել է. «Միշտ ցանկացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կովկասյան ազնվացեղ եղջերուն «այցելել» է մանկապարտեզ
Օրեր առաջ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է «Կովկաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկի կարգը փոխվեց
Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Որոշումն ուժի...