Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արաբկիր ԲԿ–ից։
Ավելի վաղ, հայտնել էինք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երկու ամսական տղա երեխա, որին ըստ նախնական տեղեկությունների, ծեծի է ենթարկել խորթ մայրը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։
Դատախազությունից էլ դեպքի առթիվ հայտնել էին, որ շուրջ 1,5 ամիս երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է արվել։ Կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, նա 2 ամսով կալանավորվել է։
Ըստ տեղեկություների, երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից, ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում են Երևանի Արաբկիր համայնքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր. «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Հարգելի բաժանորդներ, Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վ...
Տարհանում Օմանի միջոցով․ հայտարարություն՝ Հայաստան փոխադրման մասին
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացն...
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...