ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել Հայաստան վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով: Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
ՀՀ ԱԳՆ–ն Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքների մասին
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...
ԱԳՆ–ից հայտնել են՝ Իրանից ՀՀ տարածքով քանի երկիր քաղաքացի է տեղափոխվել
Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ։ Այս մա...